Կոենտրաուն վնասվածքի պատճառով չի խաղա մինչև նոյեմբեր

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կարողանա հույսեր կապել թիմի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուի հետ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը:

Պորտուգալացին ավարտել է վարձակալությունը «Մոնակոյում» և հուլիսի 1-ից կրկին «Ռեալի» ֆուտբոլիստ է, որի հետ պայմանագիր ունի մինչև 2019թ.: Այժմ Կոենտրաոն վերականգնողական փուլում է, սակայն լավագույն դեպքում նա կկարողանա շարք վերադառնալ միայն հոկտեմբերի վերջին:

Պորտուգալացի ֆուտբոլիստը վիրահատվել է Ֆինլանդիայում և հիմա վերականգնողական շրջանում է: Ապրիլյան մարզումների ժամանակ «Մոնակոյում» Կոենտրաուն ազդրի վնասվածք էր ստացել, հայտնում է AS-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ