Կլյուվերտ. «Երազում եմ մարզել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը խոսել է մարզչական կարիերայում իր ապագայի մասին։

«Իմ ամբիցիաները շատ մեծ են։ Ես իրոք ցանկանում եմ մարզել լավ թիմ, ցանկանում եմ ցույց տալ, թե ինչի են ընդունակ։ Սպասելը շատ դժվար է, քանի որ ձեռքերս քոր են գալիս ու ցանկանում եմ աշխատել։ Կարծում եմ, որ կկարողանամ ավելի լավը դարձնել այն ֆուտբոլիստներին, ում հետ կաշխատեմ։

Իհարկե, շատ եմ ցանկանում մարզել «Բարսելոնան»։ Անկասկած, դա շատ մեծ քայլ է համեմատած նրա հետ, թե ինչ ունեմ հիմա, բայց երբեք մի ասա երբեք։ Ահա իմ նպատակը. դառնալ մեծ եվրոպական թիմի մարզիչ առաջիկա 5 տարիների ընթացքում»,- ասել է Կլյուվերտը Omnisport-ին տված հարցազրույցում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ