Կլյուվերտ. «Իսպանական Կլասիկոն միակն է իր տեսակի մեջ»

Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ Պատրիկ Կլյուվերտը, որ ժամանակին խաղացել է «Միլանի» ու «Բարսելոնայի» կազմում, կարծիք է հայտնել կատալոնական թիմի ու Մադրիդի «Ռեալի» դիմակայության մասին։

«Այդ խաղերը ոչ մի այլ բանի նման չեն, երկրորդ այդպիսի դիմակայություն չկա աշխարհում։ Ես մասնակցել եմ միլանյան դերբիին, բայց «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև խաղերը լիովին այլ ֆուտբոլն են։ «Ռեալի» հետ անցկացրածս բոլոր խաղերն էլ հիշարժան են եղել, հատկապես արտագնա խաղերը։ Իսկ «Սանտիագո Բեռնաբեուում» տարած հաղթանակը մեծագույն իրադարձություն է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար»,- ասել է հոլանդացին Omnisport-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա պրիլի 2-ին՝ «Նոու Կամպ» մարզադաշտում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ