Կլոպը ծաղրել է «Մանչեսթեր Յունայթեդին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, պատասխանելով հարցին, թե արդյոք եվրոգավաթներին չմասնակցելն օգնում է թիմին ավելի լավ խաղալ Պրեմիեր լիգայում, ծաղրել է Պրեմիեր լիգայում իր թիմի երկու մրցակիցներին:

«Արդյո՞ք «Լիվերպուլի» հիանալի մարզավիճակը կապված է եվրոգավաթներում ելույթների հետ: Դժվար է ասել: Նախորդ 6-7 տարիներին իմ թիմերը միշտ էլ մասնակցել են եվրոգավաթներին:

Դուք նման հարցեր տալիս եք նաև Անտոնիո Կոնտեի՞ն: Չէ որ «Չելսին» այժմ նման վիճակում է: Կամ, հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» նույն դրությունում կհայտնվի, ավելի լավ է նրանց հարցնեք»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ