Կլոպը «Լիվերպուլից» հետո կավարտի մարզչական կարիերան

Անգլիական «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը «Լիվերպուլ»- «Վեսթ Բրոմվիչ» խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ ցանկանում է ավարտել մարզչական կարիերան «Լիվերպուլի» հետ պայմանագրի ավարտից հետո:

Կլոպն ասել է, որ չի ցանկանում մի քանի ակումբ փոխել կարճ ժամանակվա ընթացքում:

«Պատահական չէ, որ մինչ այս ընդամենը 3 թիմ եմ մարզել, չեմ ցանկանում կարիերաս ավարտել  որպես 10 թիմ մարզած մարզիչ: Ես սիրում եմ մի թիմում երկար մնալ և տիտղոսներ նվաճել: Նույնն էլ վերաբերում է «Լիվերպուլին», ես եկել եմ այստեղ տիտղոսներ նվաճելու, մարդիկ այս ակումբից տիտղոսներ են ակնկալում »- շեշտել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Կլոպը մարզչական կարիերան սկսել է«Մայնց»-ից, հետո մարզել Դորտմունդի «Բորուսիան», որի հետ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: 2014 թվականից նա տեղափոխվել է Անգլիա, սակայն մինչև հիմա Կլոպին չի հաջողվել սպասված արդյունքն ունենալ «Լիվերպուլի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ