Կլոպը հայտարարել է, որ «Լիվերպուլի» հիմնական դարպասապահը կփոփոխվի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ կողմնորոշվել է ակումբի հիմնական դարպասապահի հարցով:

«Հիմա մենք ունենք առաջին համար, և դա Լորիս Կարիուսն է: Այդպիսին է իրավիճակը: Ես չեմ կարող դարպասապահներին կասկածի տակ դնել:

Կար ժամանակ, երբ մենք Լորիսին ժամանակ տվեցինք, որպեսզի ավելի երկար հետևենք նրան: Սակայն հավաքականների խաղերից հետո ես խոսեցի նրա հետ և որոշում կայացրեցի:

Այլևս ոչինչ չկա ասելու: Ես որոշում եմ կայացրել: Կարիուսը հիմա համար մեկն է: Մինյոլեն՝ 2-րդը:

Սիմոնը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Իհարկե, նրան այդ որոշումը դուր չի գալիս, բայց նա շատ է աշխատում մարզումների ժամանակ»,-ասել է Կլոպը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ