Կլոպը աջակցել է Ռունիին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիին:

Հիշեցնենք, որ վերջինիս հարբած վիճակում լուսանկարները մեծ աղմուկ էին բարձրացրել սոց-ցանցերում:

«Ցավակցում եմ ֆուտբոլիստներին: Գիտեմ, որ մենք շատ գումար ենք վաստակում, բայց ունենք այնպիսի աշխատանք, որը սիրում ենք, բայց մենք էլ ենք մարդ: Ցավոք, մեզ հրավիրում են հարսանյաց արարողությունների, ծննդյան տարեդարձերի և այլն: Եթե Ձեզ առաջարկեն խմել, դուք իհարկե, կարող եք հրաժարվել, բայց կյանքում ամեն ինչ այդքան հեշտ չէ:

Ներկայիս Անգլիայի հավաքականի կազմը ամենատաղանդավորն է Անգլիայի պատմության մեջ: Այն լեգենդներին, որոնց մենք երկրպագել ենք, խմում էին և ծխում խելագարի պես, սակայն ես չեմ ճանաչում որևէ ֆուտբոլիստի, որ այդ կյանքով է ապրում հիմա:

Գաղափար չունեմ՝ որտեղ է եղել Ուեյն Ռունին, բայց վստահ եմ, որ ամեն ինչ այդքան լուրջ չէ»,-ասել է գերմանացի մասնագետը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ