Կլոպ. «Եթե «Բորուսիան» գոլ խփի, համոզված եղեք՝ չեմ տոնի այն»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Բորուսիայի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Բորուսիան» հրաշալի է խաղում: Նրանք համարձակորեն շարժվում են առաջ: Մեզ համար հեշտ չի լինելու, բայց մենք պատրաստ ենք:

Բախտս բերեց, որ 20 րոպե շուտ ենք հասել. ես կարող եմ զրուցել իմ վաղեմի ընկերների հետ: Անխելքություն կլինի այս հնարավորությունը ձեռքիցս բաց թողնելը:

Վաղն ամեն ինչ ուրիշ կլինի: Մենք առանց հույսի չենք եկել այստեղ: Գոլային պահեր ենք ունենալու ու փորձելու ենք օգտագործել դրանք: «Բորուսիան» ֆավորիտ է. նրանք լավագույն մրցաշրջանն են անցկացնում ու կարող են չեմպիոն դառնալ, նույնիսկ՝ եռակի:

Եթե «Բորուսիան» գոլ խփի, ես չեմ նշելու այն, հավատացա՛ծ եղեք: Մենք միշտ ենք խաղում մեր ընկերների դեմ ու ցանկանում ենք հաղթել նրանց: Մի պահ անգամ չեմ մտածել այս մասին: Ավելի լավ է այստեղ լինել, քան Հյուսիսային Կորեայում կամ ցանկացած այլ տեղ:

Չեմ կարծում, թե մենք Եվրոպա լիգայի հավակնորդն ենք, բայց եթե հաղթահարենք «Բորուսիայի» արգելքը, կարող ենք դառնալ: Շատ բան է պայմանավորված նաև մյուս թիմերի խաղով»,- Կլոպի խոսքն է փոխանցում Liverpool Echo-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ