Կլոպ. «Ես հիշեցրեցի տղաներին, թե ինչպես «Լիվերպուլը» ՉԼ-ում 0-3 պարտվելիս ի վերջո հաղթեց»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպա լիգայի Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո ասել է, թե ինչպես է մոտիվացրել իր ֆուտբոլիստներին:

«Ես ասեցի տղաներին, որ այն ժամանակ ես չկայի, բայց մի քանի «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ, ովքեր այժմ ֆուտբոլային փորձագետներ էին, 2005թ. ՉԼ-ի եզրափակիչում պարտվում էին 0-3 հաշվով, սակայն ընդմիջումից հետո նրանք հաղթեցին: Մենք պետք է փորձենք նույնը անել հիմա: Եվ նրանք արեցին»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ երկու հանդիպումների արդյունքում «Լիվերպուլը» դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ