Կլոպ. «Մոուրինյոն ՉԼ-ն հաղթել է ավելի հաճախ, քան ես խաղացել եմ այնտեղ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի առաջնության 8-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը ընդառաջ, իրեն թույլ է տվել չհամաձայնվել այն մարդկանց հետ, որոնք քննադատում են «կարմիր սատանաների» անհաջող ելույթները ընթացիկ մրցաշրջանում և ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

«Մանչեսթեր Յունայթեդը» ճգնաժամի մե՞ջ, ո՞վ է ասել, 4 հոգի «Լիվերպո՞ւլից», դա անհեթեթություն է:

Մուրինյոն վա՞տ է աշխատում «ՄՅՈՒ»-ում: Քանի՞ խաղ է հաղթել նա մրցաշրջանի մեկնարկում: Հիմա դուք արդեն հաղթանակների համար եք քննադատո՞ւմ: Նա գիտի, թե ինչպես հաջողության հասնել: Ձեզ դուր է գալիս նրա խաղային փիլիսոփայությունը, թե ոչ, ինչո՞ւ նա պետք է անհանգստանա այդ առիթով:

Նա հաղթել է Չեմպիոնների լիգայում ավելի հաճախ, քան ես խաղացել եմ դրանում: Ինչպե՞ս կարող եմ ասել, որ մեկը անկում է ապրում, իսկ մյուսը՝ վերելք: Եթե պարտվենք «Մանչեսթեր Յունայթեդին, արդեն ինձ եք սկսելու քննադատել և անդադար հարցեր տալ:

Ես այն մարդկանց չեմ պատկանում, որոնք Մոուրինյոյին նախկինում էին համարում լավ մարզիչ, նա մինչև օրս այդպիսին է»,-ասել է գերմանացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ