Կլոպ. «Ինձ չի հետաքրքրում, թե որքան գումար է «Յունայթեդը» հատկացնում տրանսֆերներին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում, թե կազմն ուժեղացնելու համար որքան գումար են ծախսել մանկունյանցիները:

«Ինձ հետաքրքիր չէ, թե այլ ակումբներն ինչքան գումար են ծախսում, բացարձակապես հետաքրքիր չէ: Ինձ մեր ակումբի հարցերն ու խնդիրներն են հետաքրքրում:

Ինձ պետք չէ խելքից դուրս փողեր ծախսել տրանսֆերների համար. դա մրցակցային չէ: Այդքան գումար ծախսելով՝ չի նշանակում, որ տիտղոսը նվաճեցիք՝ մրցաշրջանը դեռ չսկսած: Յուրաքանչյուր ոք ունի իր հնարավորություններն ու գաղափարները:

Ի վերջո՝ կարևոր չէ, թե դիմացինն ինչ ունի. կարևոր է, թե դու ինչ ունես»,- Goal.com-ը փոխանցում է Կլոպի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ