Կլոպ. «Հնարավոր է հայտնվի մի ակումբ, ով ուրախ կլինի ընդունել Բալոտելիին»

Մարիո Բալոտելին, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լիվերպուլից»: Յուրգեն Կլոպը արդեն հաստատել է, որ դեմ չէ, եթե Մարիոն լքի ակումբը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի նախկին Մարիոն վերադառնա: Կասկած չունեմ, որ նա դեռ ունի այն տաղանդը: Մարզումների ժամանակ նա հիանալի է, սակայն այժմ նա ի վիճակի չէ մրցակցել 4-5 ֆուտբոլիստների հետ 1-2 դիրքի համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է որոշում կայացնենք:

Հնարավոր է, որ հայտնվի մի ակումբ, ով ուրախ կլինի տեսնել Բալոտելիին: Կփորձեմ օգնել նրան լավ մարզավիճակ ձեռք բերել, հետո կտեսնենք»,- ասել է Կլոպը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ