Կլոպ. «Չէի ցանկանում Մխիթարյանին տեսնել «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ նա հետաքրքրված չէր Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով նախքան հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Իմ տրամադրության տակ ունեի այդ ֆուտբոլիստին: Եթե այդպես է լինում, դու շատ բան ես իմանում ֆուտբոլիստի մասին: Բայց ցանկանում ես ճանաչել այլ ֆուտբոլիստների: Ահա, թե ինչպես է ամեն ինչ:

Վաղուց գիտեի, որ Մխիթարյանը այդ ճանապարհն է ընտրելու («Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխություն-խմբ): Պատճառ չկար նրա համար պայքարի մեջ մտնելու: Դա մեր աշխատելաոճը չէ:

Մենք չենք փնտրում ֆուտբոլիստների, որոնց հետ արդեն աշխատել ենք: Եթե աշխատում ես նրանց հետ նորից, գիտես նրանց վատ և լավ կողմերը, բայց չգիտես` ինչ անել նրանց հետ:

Ձանձրալի չէ, պարզապես դուք ամեն ինչ գիտեք միմյանց մասին, ինչպե՞ս կարող ես զարգացնել այդ ֆուտբոլիստին: Ո՞րն է հաջորդ քայլը:

Մենք կարող էինք գնել շատ ֆուտբոլիստների: Բայց, նախ և առաջ, պետք է մտածել, թե ինչ խաղացողի կարիք ունես»,-ասել է գերմանացի մասնագետը Liverpool Echo-ի հետ զրույցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ