Կլոպ. «Առաջիկա օրերին ինչ-որ բան տեղի կունենա»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ այլևս հարցազրույց չի անցկացնելու The Sun թերթի լրագրողների հետ:

«Այլևս չեմ շփվելու The Sun-ի հետ: Շուտով ամեն ինչ կիմանաք: Առաջիկա օրերին ինչ-որ բան տեղի կունենա:

Կարևոր չէ, թե որքան հայտնի եք դուք. չէ՞ որ ունեք անձնական կյանք վարելու իրավունք:

Աշխարհում 8 միլիոն լրատվամիջոց կա, ու ես կարող եմ դրանցից մի քանիսի հետ շփում չունենալ»,- Liverpool Echo-ն փոխանցում է Կլոպի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ