Կլիչկոն ցանկանում է «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ տեսնել

Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, ով պատրաստվում է Թայսոն Ֆյուրիի դեմ հուլիսի 9-ին Մանչեսթերում կայանալիք մենամարտին, հարցազրույց է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում տեսնել «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայությունը:

Հարցազրույցի վերջում ժուռնալիստը Կլիչկոյին նվիրել է «Սիթիի»՝ 1 համարի մարզաշապիկը:

Անգլիական լրատվամիջոցները շեշտում են, որ Կլիչկոյի առաջիկա մրցակիցը՝ աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին, մանչեսթերյան մյուս թիմի՝ «Յունայթեդի» մոլի երկրպագու է: Ըստ այդմ՝ այս պայքարում էլ են Կլիչկոն ու Ֆյուրին մրցակիցներ:

Հիշեցնենք, որ Կլիչկոյի ու Ֆյուրիի միջև առաջին մենամարտն ավարտվեց Ֆյուրիի հաղթանակով: Վերջինը դարձավ գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ