Կլիչկո. «Ուղղակի ուզում եմ գրողի ծոցն ուղարկել Ֆյուրիին»

Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն(64-4, 53 նոկաուտ) խոսել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտի մասին: Հիշեցնենք, որ հենց Ֆյուրիին Կլիչկոն պարտվեց բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնական գոտիները:

«Ես նոկաուտի կենթարկեմ Ֆյուրիին: Շատ բան եմ զգացել մեր նախորդ մենամարտի ժամանակ: Ընդունում եմ, որ սխալներ եմ թույլ տվել Գերմանիայում տեղի ունեցած մեր մենամարտի ժամանակ:

Շատ մարդիկ են ցանկանում տվյալ մարզաձևի չեմպիոն տեսնել մարդու, ով իսկապես կարտացոլի այդ մարզաձևը: Ինձ դուր չի գալիս այն, թե ինչպես է Ֆյուրին ներկայացնում մեր մարզաձևը: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Թայսոն Ֆյուրիին:

Նա շատ անհարգալից հայտարարություններ է անում: Ես երբեք, ոչ մի անգամ չեմ համեմատել համասեռամոլներին ու մանկապիղծներին: Երբեք չեմ ասել նաև, թե կնոջ տեղը խոհանոցն է: Ուղղակի կցանկանայի Ֆյուրիին գրողի ծոցն ուղարկել…

Ես ինձ ուղղակի հիանալի կզգամ, երբ ռինգ դուրս գամ»,- հայտարարել է Վլադիմիր Կլիչկոն:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոյի ու Թայսոն Ֆյուրիի միջև ռևանշ-մենամարտը տեղի է ունենալու հուլիսի 9-ին Մանչեսթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ