Կլաուդիո Ռանիերին՝ Ռիհադ Մահրեզի ապագայի մասին

Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին International Champions Cup-ի շրջանակում կայացած «Սելթիկի» դեմ խաղից հետո վստահություն է հայտնել, որ Ռիհադ Մահրեզը մարզական կարիերան շարունակելու է «աղվեսների» կազմում:

«Ես միշտ վստահ եմ: Իհարկե գիտեմ, որ ԱՊԼ-ում կան թիմեր, որ ցանկանում են չեմպիոն դառնալ, սակայն մենք պետք է պաշտպանենք տիտղոսը:

Տեսա՞ք, թե ինչքան ուրախ էր Մահրեզը: Նա շատ բան արեց այս խաղում ու մնալու է մեր թիմում: Նրան թիմում պահելը շատ կարևոր է. Մահրեզը մեր աստղային խաղացողներից է: Այլ թիմ տեղափոխվելով՝ նա միգուցե մնա պահեստայինների նստարանին: Այնպես որ նրա համար ավելի լավ է ինձ հետ մնալը»,- Ռանիերիի խոսքն է փոխանցում Sky Sports-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ