Կլաուդիո Ռանյերի.«Երբ գլխավորում էի «Լեսթերը», այսպիսի բան չէի սպասում»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանեյրին, ով ԱՊԼ-ի չեմպիոն հռչակվեց, կիսվել է իր առաջին տպավորություններով:

«Ես հպարտ եմ: Ուրախ եմ ֆուտբոլիստների, նախագահի, «Լեսթերի» անձնակազմի, մեր երկրպագուների և ամբողջ քաղաքի համար: Ֆանտաստիկ զգացողություն է, այնքան ուրախ եմ բոլորի համար:

Երբ, որ ինձ նշանակում էին այս պաշտոնին չէի սպասում, որ մեզ կհաջողվի այսպիսի հաջողության հասնել: Ես ուղղակի ցանկանում էի հաղթել ամեն խաղում և օգնել իմ ֆուտբոլիստներին ավելի զարգանալ: Երբեք չէի մտածի, որ այս ամենը կարող է մեզ հասցնել այստեղ:

Ֆուտբոլիստները ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեցին: Նրանց համառությունը,նրանց ոգին մեծ դեր խաղացին:Ամեն խաղում նրանք կողք կողքի պայքարեցին, ուղղակի հիանալի է տեսնել այսպիսի նվիրվածություն: Նրանք արժանի էին ԱՊԼ-ի չեմպիոնությանը»,- ասել է Ռանյերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ