Կլատենբուրգը՝ եզրափակիչի մասին

Մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» խաղը, սկզբում չի հավատացել, որ հենց իրեն են նշանակել գլխավոր մրցավար, իսկ երբ հավատացել է, երկու անգամ նայել է 2014 թվականի եզրափակիչը՝ գրում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ես զանգ ստացա Պյերլուիջի Կոլինայից, իսկ դա նշանակում է, որ շատ կարևոր բան կա: Սկզբում չէի հավատում, նա անգամ ստիպված էր վանկ առ վանկ ասել, որ ես եմ սպասարկելու եզրափակիչը:

Ես հպարտ եմ, որ ինձ են նշանակել հանդիպման գլխավոր մրցավար: Կիսաեզրափակիչում աշխատելուց հետո իսկապես չէի հավատում, որ այսպիսի բան տեղի կունենա: Բոլոր մրցավարներն են երազում, որ իրենց նշանակեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավար:

Ես մի քանի անգամ նայել եմ 2014 թվականի հանդիպումը, քննարկել գործընկերոջս հետ: Հնարավորինս շատ ինֆորմացիա ունեմ թիմերի մասին»,- ասել է Մարկ Կլատենբուրգը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ