Կլադիո Ռանիերին աջակցել է «Բարսելոնային»

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլադիո Ռանիերին անդրադարձել է «Բարսելոնայի» խաղային ճգնաժամին և ընգծել, որ բոլորը թիմերն էլ ունենում են դժվար ժամանակներ:

«Ես ամբողջությամբ ծանոթ չեմ «Բարսելոնայում» կատարվող իրավիճակին, բայց կատալոնական ակումբի մարզավիճակը և խաղը չի կարող կասկածի տակ դրվել, նրանք հիանալի թիմ ունեն:

Մենք խոսում ենք մի թիմի մասին, որը նախորդ մրցաշրջանում հաղթել է բոլոր հնարավոր տիտղոսները: Ավելի վաղ ասում էին, թե «Բարսելոնան» օրինակ է բոլոր թիմերի համար: Ոչինչ այդքան արագ չի վերջանում:

Իսկ «Ռեալից» և «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունները ճգնաժամ չեն: Ցանկացած թիմ ունենում է դժվար պահեր ու «Կապտանռնագույնների» մոտ դա եղավ մրցաշրջանի որոշիչ պահին:

Նրանք պետք է հանգստություն պահպանեն և շարունակեն մտածել այն մասին, ինչի մասին մտածում էին պարտություններից առաջ: Պետք է վերադառնալ այնտեղ, որտեղ թիմը արդյունավետ խաղ էր ցուցադրում»,-նշել է Ռանիերին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ