Kiss Kiss Napoli. Հիգուայինը չի տեղափոխվի «Յուվենտուս»

«Նապոլիի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուայինը չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»:

Ինչպես տեղեկացնում է նեապոլյան Kiss Kiss Napoli ռադիոկայանը, թուրինյան ակումբը չի պատրաստվում վճարել ֆուտբոլիստի՝ պայմանագրով սահմանված հրաժարագինը՝ 94,7 միլիոն եվրոն:

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը չի պատրաստվում զիջումների գնալ ու կհրաժարվի Հիգուայինի ծառայություններից միմիայն սահմանված հրաժարագնի վճարումից հետո:

*Լուսանկարում «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսն է
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ