Կին մրցավարը դադարեցրել է Կատալոնիայի առաջնության հանդիպումը, երբ մրցող թիմի ներկայացուցիչը տրիբունայից վանկարկել է ՝ «Գնա աման լվա»

Կատալոնիայի առաջնության 2-րդ դիվիզիոնի «Վալս» – «Կամբրիլս Ունիո» հանդիպումը դադարեցվել էր, երբ կին մրցավար Մարտա Գալեգոն իր հասցեին անպարկեշտ վանկարկում է լսել:

Հանդիսատեսը, ով «Վալս» ակումբի ներկայացուցիչն էր, տրիբունայից վանկարկել է ՝ «Գնա աման լվա»: Գալեգոն դադարեցրել է հանդիպումը և խնդրել է դուրս հրավիրել նրան մարզադաշտից:

Երկրպագուները մեծ ոգևորությամբ են ընդունել կին մրցավարի որոշումը և սկսել են ծափահարել: 3 րոպե անց «Վալս» ակումբի ներկայացուցիչը լքել էր մարզադաշտը, իսկ թիմերը շարունակել էին հանդիպումը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ