Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

18-ամյա հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Մոնակոյի» 27 խաղերին և դարձել 14 գոլի հեղինակ: Առաջնության ռմբարկուների աղյուսակում Մբապեն զբաղեցնում է 8-րդ տեղը: Լավագույն ռմբարկուն ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին է` 35 գոլով:

Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզչի և դարպասապահի տիտղոսները ևս բաժին են հասել «Մոնակոյին»: Լեոնարդու Ժարդիմը և Դանիել Սուբաշիչը Ֆրանսիայում իրենց ոլորտի առաջատարներն են:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ