Կիելինի. «Նեյմարը, Մեսին և Սուարեսը շնաձկների են հիշեցնում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է կատալոնական ակումբի հարձակվողական եռյակի (Լիոնել Մեսի, Լուիս Սուարես, Նեյմար) կարևորության մասին:

«Եթե մեզ հաջովի դարպասներից հեռու պահել «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներին, ապա մենք կբարդացնենք մրցակցի կյանքը: Եթե «Յուվեն» ձեռքերը ծալած նստի խաղի ընթացքում, ապա կպարտվենք:

«Բարսելոնայի»  հարձակումը լավագույնն է աշխարհում, այդ թիմում հանդես եկող ֆուտբոլիստները աշխարհի 5 լավագույն հարձակվողական ոճի ֆուտբոլիստների թվում են: Նրանք յուրօրինակ են, և յուրաքանչյուրը իր առանձնահատկություններն ունի: Այդ տղաները կարծես շնաձկներ լինեն, եթե զգում են, որ մրցակիցը անհանգիստ է, ապա նրանք առնում են արյան հոտը և լուծում բոլոր հարցերը»,-Goal-ն է մեջբերում իտալացի ֆուտբոլիստի խոսքերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ