Կիելենին ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել իր կարիերան

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կիելինին նշել է, թե երբ է պատրաստվում ավարտել իր ազգային հավաքականի կազմում:

«Կցանկանայի հաջող հանդես գալ առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ: Իտալիան բավականին հաջող է անցակցրել վերջին 2 Եվրոպայի առաջնությունները, իսկ ահա վերջին 2 աշխարհի առաջնությունները ցավոք, շատ անհաջող դասավորվեցին մեզ համար: Շատ կուզեի ավարտել ելույթներս ազգային հավաքականում բարձր նոտայի վրա: Հույս ունեմ,որ դա կհաջողվի անել 2018թ.»,- ասել է Կիելինին:

Հիշեցնենք, որ աշխարհի 2018թ. առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ