Kicker. «Յունայթեդը» գրեթե կրկնապատկել է նախօրոք առաջարկած գումարը

Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Այսօր Վատցկեն հայտարարել էր, որ բանակցություններն սկսել են զարգանալ՝ նկատի ունենալով այն, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի մեծ գումար է առաջարկել 27-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար:

Գերմանական Kicker-ը գրում է, որ անգլիական ակումբը նախորդ՝ 24 միլիոն եվրոյի փոխարեն առաջարկել է գրեթե կրկնակին՝ 42,5 միլիոն եվրո, որը ռեկորդային է այնպիսի ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընդամենը մեկ տարի հետո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ