Kicker. Դորտմունդի «Բորուսիայում» բացառում են 27-ամյա ֆուտբոլիստի այլ ակումբ տեղափոխվելը

Դորտմունդի «Բորուսիայի» հույն ֆուբոլիստ Սոկրատիսը չի հեռանա գերմանական ակումբից:

«Իշամեղուների» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը պնում է, որ «Բորուսիան» ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել պաշտպանի ծառայություններից և մտադիր է անգամ մերժել «Ատլետիկոյի» առաջարկությունը, ով վերջին շրջանում ակտիվորեն հետաքրքրվում է նրանով:

Սոկրատիսը «Բորուսիա» է տեղափոխվել 2013թ. «Վերդերից» և դարձել թիմի հիմնական կենտրոնական պաշտպանը:

Հիշեցնենք, որ հույն ֆուտբոլիստի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2019թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ