Kicker. «Բորուսիան» կվաճառի Մխիթարյանին, եթե վերջինս նորից հրաժարվի պայմանագիր ստորագրել

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ գերմանական ակումբից:

Հայ ֆուտբոլիստը արդեն 2 անգամ մերժել է «Բորուսիայի» նոր պայմանագրի առաջարկը և ըստ Kicker-ի, եթե Մխիթարյանը նորից հրաժարվի պայմանագիր ստորագրել դորտմունդյան ակումբի հետ, ապա վերջինիս տրանսֆերը կարող է վաճառվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արսենալը» հաղթել էր «Չելսիին» Մխիթարյանի համար պայքարում և պատրաստվում է մոտ ժամանակներս ավարտին հասցնել կիսապաշտպանի տրանսֆերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ