Kicker. «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Շյուռլեի հետ և մտադիր է վերադարձնել Գյոտցեին

«Վոլսֆբուրգի» կիսպաշտպան Անդրե Շյուռլեն մոտ է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալուն:

Ըստ kicker-ի, 25-ամյա գերմանացին 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «իշամեղուների» հետ:

Ավելի վաղ նշել էինք, որ «Բորուսիան» 25 մլն եվրո է առաջարկել Շյուռլեի համար: Բացի այդ Գերմանիայի փոխչեմպիոնները մտադիր են թիմ վերադարձնել Մարիո Գյոտցեին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ