Քրիստիան Աբիատին ավարտում է մարզական կարիերան

«Միլանի» դարպասապահ Քրիստիան Աբիատին հայտարարել է մարզական կարիերան ավարտելու որոշման մասին՝ հայտնում է «Միլանի» պաշտոնական Թվիթերը:

«Ռոմայի» դեմ առաջիկա հանդիպումը վերջինը կլինի Աբիատիի համար պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Մարզական կարիերայի մեծ մասն Աբիատին անցկացրել է «Միլանում»՝ թիմի կազմում նորամուտը նշելով 1999 թվականին:

Դարպասապահը հանդես է եկել նաև «Յուվենտուսում», «Տորինոյում» ու «Ատլետիկոյում»:

Աբիատին «Միլանի» կազմում 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 1 անգամ՝ Իտալիայի գավաթի, 2 անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթի, 1-ական անգամ՝ Չեմպիոնների լիգայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ