Քոուլման.«Պատրաստ եմ ծնկի իջնել և անդադար շնորհակալություն հայտնել Բեյլին ԵՎՐՈ-2016-ի համար»

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիս Քոուլմանը ԵՎՐՈ-2016-ի կիսաեզրափակչում Պորտուգալիայից կրած պարտությունից հետո կիսվել է տպավորություններով.

«Անսահման հպարտ եմ այս թիմով: Բառերով չեմ կարող փոխանցել, թե ինչքան: Կիսաեզրափակիչը մեծ հաջողություն է Ուելսի համար: Հաջողությունը, որը ոչ ոք չէր սպասում: Բայց մենք վաստակեցինք այն 200 տոկոսով:

Միակ խաղը, որից ես դժգոհ եմ մնացել, Անգլիայի հետ խաղն էր: Այնտեղ մենք կորցրեցինք մեր դեմքը: Մյուս խաղերում մենք մեր իրական դեմքը ցույց տվեցինք: Եվ կարծում եմ` այն շատերին դուր եկավ:

Բեյլը… նա նույնպես մարդ է: Նա խաղաց այնպես, ինչպես կարողացավ: Նրա ոտքերն արյան մեջ էին, բայց նա վազում էր: Նա չի կարող միայնակ խաղ հաղթել: Գարեթը մեծ մրցաշար անցկացրեց: Ես պատրաստ եմ ծնկի գալ ու նրան անդադար շնորհակալություն հայտնել»,-ասել է Քոուլմանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ