Քինգսլի Կոմանը արդեն երկրորդ ռեկորդն է գրանցել ԵՎՐՈ-2016-ում

Ֆրանսիայի հավաքականի եզրային հարձակվող Քինգսլի Կոմանը Շվեյցարիայի դեմ խաղի դրվագներից մեկում զարգացրել է 32,8 կմ/ժ արագություն: Սա առայժմ ամենաբարձր արագությունն է ԵՎՐՈ-2016-ում, հայտնում է մրցաշարի պաշտոնական թվիթերը:

Նշենք, որ Կոմանը, փոխարինման դուրս գալով ԵՎՐՈ-2016-ի բացման խաղում, դարձել էր Ֆրանսիայի հավաքականի կազմում մեծ մրցաշարում դաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա այդ պահին 19 տարեկան և 362 օրեկան էր:

Կոմանը, չնայած զարգացրած արագությանը, չի կարողացել օգնել թիմին հաղթանակ տանել Շվեյցարիայի դեմ խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ