Քանի՞ հավաքական կմասնակցի Եվրո 2024-ին

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Թեոդոր Թեոդորիդիսը հայտարարել է, որ կազմակերպությունը գոհ է փոփոխության արդյունքներից(24 հավաքականների մասնակցությունը-խմբ.) և կդիտարկի 2024 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը 32 հավաքական ընդգրկելու տարբերակը:

«Իսլանդիայի հավաքականի օրինակը կարող է ապացույց կիրառվել այն մասին, որ թիմերի քանակն ավելացնելը դրական է անդրադարձել մրցաշարին: Չէ՞ որ ձանձրալի է նույն 8 հավաքականներին տեսնել, որոնք, միմյանց հետ պայքարելով, նվաճում են տիտղոսը:

32 հավաքականների մասնակցությունը պետք է քննարկվի, սակայն չեմ բացառում: Գուցեև վատ միտք չէ»,- Ռոյթերս լրատվական գործակալությունը փոխանցում է Թեոդորիդիսի խոսքը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ