Կեյլոր Նավասն ու Դանիլոն վիրահատվել են

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասն ու պաշտպան Դանիլոն հաջողությամբ վիրահատվել են՝ հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:

Կեյլոր Նավասը ձախ ոտքի կրունկոսկրային ջլի(աքիլեսյան ջիլ) վիրահատության է ենթարկվել Մադրիդում, իսկ Դանիլոն՝ աջ ոտքի կրնկի վիրահատության:

Նշվում է, որ ֆուտբոլիստները մնալու են Մադրիդում՝ ապաքինման գործընթացը շարունակելու: Դեռևս հայտնի չէ, թե Նավասն ու Դանիլոն երբ ամբողջությամբ կապաքինվեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ