Կևին-Պրինս Բոատենգը յուրօրինակ ցուցանիշի է հասել

Իսպանական «Լաս-Պալմասի» նորեկ Կևին-Պրինս Բոատենգը, «Վալենսիայի» դեմ խաղում դառնալով գոլի հեղինակ, նոր յուրօրինակ ցուցանիշ է գրանցել իր կարիերայում: Նա գոլի հեղինակ է դարձել եվրոպական չորս առաջատար լիգաներում` Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում և Իսպանիայում:

Անգլիայում Բոատենգը գոլ է խփել «Պորտսմութի» կազմում, Իտալիայում` «Միլանի», Գերմանիայում` «Շալկեի»:

Բոատենգը միայն 6-րդ ֆուտբոլիստն է, ում հաջողվում է նման ցուցանիշ արձանագրել: Նախկինում այս արդյունքին հասել են Ֆլորինա Ռեդուչոն, Գեորգե Պոպեսկուն, Յոն-Դալ Թոմասոնը, Պիեռ Վոմեն և Օբաֆեմի Մարտինսը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ