Կեսգիշերից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականները կժամանեն Երևան

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հայաստանի կանանց ու փոխչեմպիոն տղամարդկանց հավաքականները կեսգիշերից հետո կժամանեն Երևան:

ՀՀ պատվիրակությունը Երևան է ժամանելու ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը՝ ժամը 02.25-ին՝ հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը մեդալային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց առաջին հորիզոնականը (8 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ