Կազեմիրու. «Ռեալին» քննադատում են, քանի որ այն լավագույն ակումբն է աշխարհում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրուն գտնում է, որ իր թիմը այդքան էլ լավ չխաղաց «Լաս Պալմասի» դեմ (2-1): Սակայն բրազիլացին կարծում է, որ «Սերուցքայինները» չպետք է ուշադրություն դարձնեն քննադատություններին:

«Հասկանում ենք, որ լավ չխաղացինք «Լաս Պալմասի» դեմ, բայց 3 միավոր վաստակեցինք: Լինում են օրեր, երբ «Ռեալը» չի կարողանում խաղալ ավելի լավ: Մեզ քննադատում են վատ հանդիպում անցկացնելու դեպքում, քանի որ լավագույն ակումբն ենք աշխարհում: Այնուամենայնիվ, խոսքերը դեր չեն խաղում, և անհրաժեշտ է հաղթել խաղը: Իհարկե,  ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոն հռչակվելու հնարավորություն այլևս չունենք, բայց պայքարելու ենք մինչև վերջ, նույնիսկ եթե դժվար լինի»,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Football Espana-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ