Կազեմիրո. «Ալոնսոն դաշտի կենտրոնի արքան է, դժվար կլինի նրա դեմ խաղալը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրփակչի «Ռեալ Մադրիդ»- «Բավարիա» պատասխան խաղի մասին:

Մադրիդյան ակումբի կիսապաշտպանն ասել է , որ դժվար խաղ է սպասվում, թիմը չի կարող փոխել իր մարտավարությունը կամ խաղաոճը, սակայն  ակումբը հույս ունի, որ երկրպագուների աջակցությունը կօգնի նրանց անցնել հաջորդ փուլ:

«Մենք լավ գիտակցում ենք, որ եզրափակչին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա, իսկ «Բավարիան» սովորական թիմ չէ»,- ասել է Կազեմիրոն:

Խոսելով իր նախկին թիմակից Խաբի Ալոնսոյի մասին 25-ամյա  կիսապաշտպանն ասել է.

«Խաբին բացառիկ կարողությունների տեր ֆուտբոլիստ է, կարելի է ասել, որ նա դաշտի կենտրոնի արքան է: «Ռեալը» մեծ կորուստ ունեցավ, երբ նա լքեց ակումբը, մեզ համար դժվար կլինի նրան շրջանցելը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ