Կայծակնային շախմատի մրցաշարում Գաբուզյանը հաղթեց բոլոր մրցակիցներին

Բեռլինի շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրից հետո 16 շախմատիստների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացվեցին կայծակնային շախմատի մրցումներ: Հովհաննես Գաբուզյանը գերազանց ելույթ ունեցավ՝ հաղթելով իր բոլոր մրցակիցներին: 15 միավորով նա դարձավ մրցաշարի հաղթող: 2-3-րդ տեղերը զբաղեցրին Ռենե Շիլդտն ու Ֆաբիան Գալիենը, որոնք վաստակել էին 11,5-ական միավոր:

Ճիշտ է, պետք է նշել, որ կայծակնային շախմատի մրցաշարի մասնակիցներից միայն Հովհաննես Գաբուզյանն ու 3-րդ տեղը զբաղեցրած Ֆաբիան Գալիենն էին կրում գրոսմայստերի կոչում:

Հովհաննես Գաբուզյանը հաջող է հանդես գալիս նաև հիմնական մրցաշարում և ավարտից մեկ տուր առաջ հավակնում է գլխավոր մրցանակին: 8-րդ տուրում հայ շախմատիստը հերթական հաղթանակը տոնեց Ռայներ Ռոզեմանի նկատմամբ և 6,5 միավորով 5 շախմատիստների հետ հետապնդում է աղյուսակը 7 միավորով միանձնյա գլխավորող Բորիս Չատալբաշևին: 9-րդ տուրում Գաբուզյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Վենչեսլավ Ինկևի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ