Կայծակի հարվածից հետո 18-ամյա դարպասապահը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Ավստրալացի դարպասապահ Ստեֆան Պետրովսկին կայծակի հարվածից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

18-ամյա դարպասապահը մարզմանը վերադառնալիս է եղել, երբ նրան կայծակը հարվածել է: Պետրովսկին կորցրել է գիտակցությունն ու հոսպիտալացվել:

«Նախնական բուժօգնությունից հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Պետրովսկին դեռևս ուշքի չի եկել, բայց վիճակը կայուն է»,- ասել է հիվանդանոցի տնօրենը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ