Կայացել է լողափնյա վոլեյբոլի Yerevan Open 2016 մրցաշարը

Սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացել է լողափնյա վոլեյբոլի Yerevan Open 2016 միջազգային մրցաշարը:

Տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ ԲԿՄԱ տղամարդկանց թիմը (Աշոտ Բալաբեկյան-Սիմոնի Անդե), որը եզրափակչում հաղթանակ է տարել Վրաստանի հավաքականի նկատմամբ: Երրորդ տեղը գրավել է ՀՎՖ պատանեկան հավաքականը:

Վրաստանի կանանց հավաքական թիմը հաղթող է ճանաչվել կանանց մրցաշարում: Երկրորդ տեղ գրավել է Սյունիքի թիմը, երրորդ տեղ՝ ԽՄՕՄՄ թիմը։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ