Կայացել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Հոկտեմբերի 28-ից 30-ը տեղի է ունեցել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Հայաստանի Հանրապետության առաջնությունը: Գոտեմարտերն անց են կացվել Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցի դահլիճում:
Առաջնությանը մասնակցել են 64 մարզիկներ՝ ութ քաշային կարգերում: ՀՀ չեմպիոններ են դարձել՝ 59 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը, 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային կարգում Վաղարշակ Մինասյանը և 130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցելուց ազատված են եղել Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը, Վարշամ Բորանյանը, ինչպես նաև վիրահատությունից վերականգնվող Միհրան Հարությունյանը:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ