Կայացավ Պոկերի Միջմարզային Մրցաշարը

Վիվառոն պոկերի սիրահարների համար կազմակերպել էր մրցաշարեր՝ նպատակ ունենալով առավելագույնս ընդգրկել մարզերի ներկայացուցիչներին: Թիմային կարգով և օնլայն անցկացվող մրցաշարերի հաղթողները իրավունք էին ստանալու մասնակցել Պոկերի միջմարզային առաջնության եզրափակիչ փուլին:

Եվ այսպես, հուլիսի 29-ին «Կովկաս» համալիր էին ժամանել վեց ուժեղագույն թիմերը՝ բաղկացած 3 խաղացողներից, որոնք միմյանց հետ, արդեն նույն սեղանի դիմաց խաղալով, որոշելու էին լավագույններին:

Նշենք, որ Վիվառոն Միջմարզային մրցաշարերի համար սահմանած 9 միլիոն դրամ մրցանակային ֆոնդից 3 միլիոն դրամը հատկացրել էր պոկերին, որը բաշխվելու էր մասնակիցների միջև՝ ըստ հավաքած միավորների: Իսկ թե՛ նախընտրական, թե՛ եզրափակիչ մրցաշարերն անցկացվել են առանց որևէ մուտքավճարների:

Կովկաս համալիրում եզրափակիչ մրցաշարն իսկապես անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում, ընդմիջվեց հյուրասիրությամբ և միայն ուշ երեկոյան հայտնի դարձան հաղթողները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ դրամական մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ:

1-ին տեղ – «Աջափնյակ» (թիմի անդամներ՝ Գևորգ Սիմոնյան, Միքայել Սաղյան, Հրանտ Նավասարդյան) – 1,200,000 դրամ:

2-րդ տեղ – «Մասիվ 1-2» (թիմի անդամներ՝ Դավիթ Խուրշուդյան, Հայկ Հակոբյան, Գրիգոր Գրիգորյան) – 600,000 դրամ:

3-րդ տեղ – «Գյումրի» (թիմի անդամներ՝ Աղաս Մարկոսյան, Արամ Հարությունյան, Աշոտ կարապետյան) – 450,000 դրամ:

4-ից 6-րդ տեղերը գրավեցին «G Team», «HoldThem» և «HaLaLa» թիմերը՝ ստանալով համապատասխանաբար 360.000, 240.000 և 150.000 դրամ մրցանակներ:

Գումարները թիմերի անդամների միջև բաշխվել են՝ ըստ վաստակած միավորների և արդեն փոխանցվել են իրենց Վիվառո հաշիվների վրա:

Շնորհավորում ենք մասնակիցներին խոշոր շահումների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:

Ավելացնենք, որ առաջիկայում նախատեսվում է մտավոր խաղերի միջմարզային ևս երկու առաջնություն: Օգոստոսի 13-ին Գյումրիում տեղի կունենա Բլոտի, իսկ օգոստոսի 27-28-ին Վանաձորում՝ Նարդու միջմարզային գավաթի եզրափակիչ փուլի խաղերը:

Նկարները կարող եք դիտել՝ այստեղ

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ