Կասորլան իր շան անունը Զլատան է դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արսենալի» ֆուտբոլիստներ Նաչո Մոնրեալն ու Սանտի Կասորլան ակումբի պաշտոնական լրատվամիջոցի համար միմյանցից էքսպրես հարցազրույց են վերցրել։

Հարցազրույցի ընթացքում Կասորլան խոստովանել է, որ իր շներից մեկի անունը դրել է Զլատան ՊՍԺ-ի հարձակվող Իբրահիմովիչի պատվին։

«Ի՞նչ անուն ուներ իմ առաջին տնային կենդանին։ Ազնվորեն ասած անունը չեմ հիշում, դա շուն էր։ Միգուցե Նաչո՞ էր։ Իսկ հիմա երեք շուն ունեմ, որոնցից մեկի անունը…. Զլատան է։ Նրան անվանել եմ այդպես Իբրահիմովիչի պատվին»,- ասել է Կասորլան։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ