Կասիլյաս. «Ես մոտ եմ կարիերաս ավարտելուն»

Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ հնարավոր է ավարտի իր ելույթները հավաքականի կազմում:

«Ես ուրախ եմ, որ արդեն 166 խաղ եմ անցկացրել հավաքականի մարզաշապիկով և դարձել ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Իսպանիայի ֆուտբոլի պատմության ընթացքում:

Այս տարիների ընթացքում եղել են և՛ լավ պահեր, և՛ վատ, սակայն ես նախընտրում եմ հիշել միայն դրականը:

Ավելի մոտ եմ կարիերաս ավարտելուն: Ժամանակը ոչ մեկի չի խղճում, և ես բացառություն չեմ:

Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ կդառնամ  այս երիտասարդ թիմի մի մասնիկը:  Չգիտեմ՝ այս տարին  կլինի իմ վերջին մրցաշրջանը հավաքականի կազմում, բայց ես փորձում եմ վայելել ամեն օրը»,-Goal.com-ն է մեջբերում դարպասապահի խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ