Կասիլյաս. «Ե՞ս, թե՞ դե Խեան, թող նա խաղա»

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը չգիտի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում կխաղա՞ արդյոք հիմնական կազմում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ վստահում է «Պորտուի» ֆուտբոլիստին, այնուամենայնիվ չի նշել, թե որ դարպասապահին է նախապատվություն տալու Եվրո 2016-ին ՝ Իկերի՞ն, թե՞ Դավիդ դե Խեային:

«Ես չեմ ցանկանում խոսել Եվրոպայի առաջնության մասին, քանի դեռ չեմ դարձել դրա մասնակիցը: Մենք պետք է սպասենք Բոսկեի վերջնական ցուցակին: Ե՞ս, թե՞ դե Խեան, թող նա խաղա, որպեսզի մենք ունենանք հիմնական կազմի ֆուտբոլիստ»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է «AS»-ն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ