Կասիլյաս.«Ռեալի» ցանկացած ֆուտբոլիստ արժանի է այնպիսի հրաժեշտի, ինչպիսին ունեցավ Արբելոան»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը սոցիալական ցանցերում տարածել է տեսահաղորդագրություն, որում անդրադարձել է մադրիդցիների պաշտպան Ալվարո Արբելոայի հրաժեշտի արարողությանը: Հիշեցնենք, որ «Ռեալի» պաշտպանը ամռանը կլքի ակումբը:

«Ռեալի» ցանկացած ֆուտբոլիստ արժանի է նման հրաժեշտի՝ խաղընկերների, երկրպագուների հետ»,-նշել է Կասիլյասը՝ շնորհակալություն հայտնելով Արբելոային մադրիդյան ակումբում ներդրած ջանքերի համար: «Երիտասարդ ֆուտբոլիստ, ով լքեց ակումբը իր որակները ցույց տալու, և ի վերջո՝ կրկին Մադրիդ վերադառնալու համար»:

Հիշեցնենք, որ Կասիլյասը նախորդ տարի «Ռեալը» լքեց ամռանը՝ արժանանալով բավականին վատ կազմակերպված հրաժեշտի արարողության, որից դժգոհ մնացին նաև երկրպագուները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ