Կասիլյաս. «Մի քանի լրագրողներ չեն կարող ստիպել ինձ հեռանալ հավաքականից»

Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող իրեն ստիպել հեռանալ հավաքականից, հատկապես՝ մի քանի լրագրողներ:

«Ես չեմ հեռանալու հավաքականից 3-4 լրագրողների ու նրանց հնչեցրած կարծիքների պատճառով: Ես շատ հստակ պատկերացնում եմ իմ ապագան ու կհեռանամ հավաքականից, երբ որ համարեմ, որ ժամանակը եկել է: Կարծում եմ՝ ես վաստակել եմ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքը:

Չգիտեմ՝ ինչքան ժամանակ կշարունակեմ ելույթներս ազգային թիմում: Միգուցե մեկ տարի, միգուցե՝ երկու: Բայց հենց զգամ, որ ժամանակն է հեռանալ, կանեմ դա»,- ասել է Իկերը El Larguero-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Կասիլյասը Ռումինիա – Իսպանիա խաղում նոր ռեկորդ սահմանեց` 166-րդ անգամ դուրս գալով դաշտ հավաքականի կազմում: Եվրոպայում սա բացարձակ ռեկորդ է: Բացի այդ, նա ռեկորդ սահմանեց նաև անցկացրած «չոր» խաղերի քանակով: Նա 101 անգամ դաշտից հեռացել է՝ իր դարպասը պահելով անառիկ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ