Կասիլյաս. «Հուսով եմ՝ մեր կողքին մեծ մարզիչ ունենք, ով կկարողանա հասցնել «Ռեալին» փառքի ու երջանկության»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» սայթաքումների ու «արքայական» ակումբի վերաբերյալ:

«Եթե որևէ մեկը մի քանի շաբաթ առաջ ասեր, որ սա հնարավոր է, ապա ոչ ոք չէր հավատա: Ահա թե ինչն է գեղեցիկ ֆուտբոլում:

Ես ուրախ եմ, քանի որ Մադրիդի «Ռեալն» այժմ կարող է պայքարել չեմպիոնության համար, և սա մի հնարավորություն է, որ անհավանական էր թվում շաբաթներ առաջ: Նրանք(«Բարսելոնա»-խմբ.) չեն հաղթել իրենց վերջին 5 խաղերից չորսում, ինչը նյարդայնություն պատճառ է:

Ես հուսով եմ՝ մենք մեծ մարզիչ ունենք մեր կողքին՝ ի դեմս Զիդանի, ով Մադրիդի «Ռեալին» մեծ փառքի ու երջանկության կհասցնի: Նա գերազանց է մեկնարկել ու արդյունք է ապահովել»,- Marca-ն փոխանցում է Կասիլյասի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ