Կասիլյաս.«Չեմ կարծում`ՉԼ-ի եզրափակչում ֆավորիտ թիմ կա»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը ներկայումս պաշտպանում է «Պորտուի» գույները, խոսել է Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-«Ատլետիկո» դիմակայության մասին:

«Ես ցանկանում եմ, որ «Ռեալի» անունը լինի բոլորի շուրթերին: Չեմ կարծում, որ յաս խաղում կա ֆավորիտ: Սեփական փորձից կարող եմ ասել հետևյալը. 16 տարի առաջ ես եզրափակչում խաղում էր «Վալենսիայի» դեմ և այդ ժամանակ բոլորը ֆավորիտ էին անվանում մեր մրցակցին, սակայն մենք հաղթանակ տարանք 3:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայում շատ գործոններ կան, որոնք անմիջական կապ ունեն խաղի հետ: Անհանգստությունը չափազանց շատ է և ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»,-ասել է իսպանացի ֆուտբոլիստը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ